Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էվերտոնը՝ «Արսենալի» թիրախում

Էվերտոնը՝ «Արսենալի» թիրախում
01.08.2019 | 12:15

Բրազիլական «Գրեմիո» ակումբի հարձակողական ոճի խաղացող Էվերտոնը կարող է դառնալ Լոնդոնի «Արսենալի» անդամ՝ հաղորդում է Sky Deutschland-ը: Հանուն այս նոր ձեռքբերման, անգլիացիները պատրաստ են քսակը 40 միլիոն եվրոյով թեթևացնելու:
Անցած մրցաշրջանում բրազիլական ակումբի կազմում Էվերտոնը մասնակցել է տասներեք խաղի, դարձել վեց գոլի, մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Գրեմիոյի» հետ նրա պայմանագիրը լրանում է 2022-ին: Էվերտոնը, ակումբից զատ, հանդես է գալիս նաև ազգային ընտրանու կազմում, մասնակցել է տասներկու հանդիպման, հեղինակել երեք գոլ: Այս ցուցանիշով բրազիլացին պերուացի Խոսե Պաոլո Գերերոյի հետ դարձել է Ամերիկայի գավաթի վերջին խաղարկության լավագույն ռմբարկու: Հիշեցնենք, որ բրազիլացիները իրենց համար տնային այս առաջնությունում նվաճեցին գավաթը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ